Կփոխհատուցվի. 300-հազարական դրամ՝ շարժական ու անշարժ գույքը կորցրած պայմանագրայիններին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել այն պայմանագրային զինծառայողներին, ովքեր փաստացի բնակվել են պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, և կորցրել են իրենց շարժական ու անշարժ գույքը:
Կառավարությունը ներկայացրել է նախագիծ, ըստ որի պայմանագրային զինծառայողին, ամուսնուն և անչափահաս երեխաներին կտրամադրվի 300 հազարական դրամ միանվագ օգնություն:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բնակված պայմանագրային զինծառայողները կորցրել են ոչ միայն բնակարան, տնային կահավորանք, այլ շատ դեպքերում նաև անձնական օգտագործման մեքենաներ: Փոխհատուցումը գուցե կորցրածին համարժեք չէ, սակայն որոշակի առումով կօգնի կազմակերպել ընտանիքի կենցաղը ծառայության նոր վայրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: