Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք. մահացել է 5 մարդ
Հայաստանում փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168676 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 673538 վերջին մեկ օրում` 2500 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4085 պացիենտ. մեկ օրում նվազել է 90-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 160670 անձ` վերջին մեկ օրում 265 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3135 է: