Ինչո՞ւ, երբ դերասան Հայկ Մարությանը հայտարարեց, որ դառնում է «Իմ քայլը» կուսակցության անդամ, առաջադրվեց ու ընտրվեց քաղաքապետ, սոռոսաիշխանական դեսանտներից ոչ մեկ չառարկեց. Մհեր Արմենիան՝ իր քաղաքականություն մտնելու մասին
Երգիչ Մհեր Արմենիան նոր գրառում է կատարել՝ նշելով, որ մեծ արձագանք է ստացել իր՝ քաղաքականություն մտնելու լուրը։
«Երեկ բավականին մեծ արձագանք ստացավ իմ քաղաքականություն մտնելու լուրը, սակայն, ոչ զարմանքով, սպասում էի, որ այդ տեղեկատվությունը կառաջացնի ոմանց մոտ ծիծաղի կամ ծաղրի առարկա:
Այդ առումով կարող եմ ասել հետևյալը, ուրախ եմ, որ հասարակության որոշ հատվածի երեսին մի փոքր ժպիտ առաջացավ այս տխուր ժամանակահատվածում:
Բայց եթե լուրջ ինձ հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, երբ դերասան Հայկ Մարությանը հայտարարեց, որ դառնում է «Իմ քայլը» կուսակցության անդամ եւ առաջադրվեց ու ընտրվեց Երեւան քաղաքի քաղաքապետ, այդ ժամանակ սոռոսաիշխանական եւ գլոբալիստական դեսանտներից ոչ մեկ չառարկեց եւ ոչ էլ ընդիմացավ այդ իրադարձությանը:
Միգուցե դուք այդ ժամանակ պատրա՞ստ էիք համաձայնվել ամեն ինչին, քանզի հեղափոխական «վոժդին» դա պե՞տք էր, թե՞ միգուցե ձեզ համար մեկ էր, որ դերասան Հայկ Մարությանը ընդհանրապես կապ չուներ քաղաքականության հետ, առավել եւս Երեւան քաղաքը ղեկավարելու հետ, թե՞ ձեզ համար ամենակարեւորը, որ հեղափոխական «վոժդյը» ձեզնով «դավոլնի» լինի...
Սպառվել ե՛ք, սոռոսաիշխանական գլոբալիստական դեսպաններ։
Աստծու եւ մի ամբողջ ազգի առջեւ պատասխան պիտի տաք, թե ոնց կարողացաք առեւտրի առարկա դարձնել Հայրենիքը...
Ի դեպ ասեմ, որ ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում...»,- գրել է նա։