ԱԳ նախարարը Արցախի հարցը համարում էր սահմանը փակելու «լեգիտիմ» արգելք և հիմա ոչինչ չի խանգարում հարևան ագրեսորի հետ «ջան ասելու-ջան լսելու»․ Մոսկվայում նա հակառակ միտքն էր արտահայտել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ուշագրավ երկխոսություն է կայացել ԱԺ-ում։ Գոռ Գևորգյանի հարցին՝ պատերազմի «շարունակական տրամաբանության» և մեր կատարելիք քայլերի մասին, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ Թուրքիան տարբեր մեսիջներ է հղում մեզ․ «Այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։
Սա նշանակում է, որ ԱԳ նախարարը Արցախի հարցը համարում էր սահմանը փակելու «լեգիտիմ» արգելք, հիմա ոչինչ չի խանգարում մեզ հարևան ագրեսորի հետ «ջան ասելու-ջան լսելու»։ Ի դեպ, դեկտեմբերին Մոսկվայում Այվազյանը տրամագծորեն հակառակ մտքեր էր արտահայտել և արժանացել Փաշինյանի զայրույթին։ Հիմա՝ որպես ուշիմ աշակերտ, փաստորեն, սխալներն է շտկում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: