Եվրամիությունը Ուկրաինային 117 հազար չափաբաժին Pfizer և մինչև 3,7 միլիոն չափաբաժին AstraZeneca պատվաստանյութ կուղարկի
Եվրամիությունը նախատեսում է կազմակերպել Pfizer և AstraZeneca ընկերությունների արտադրած կորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարում Ուկրաինային, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը՝ Բրյուսելում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ բանակցություններից հետո:
Ըստ նրա, COVAX ծրագրի շրջանակներում փետրվարին Ուկրաինան կստանա 117 հազար չափաբաժին Pfizer, իսկ առաջին կիսամյակում`AstraZeneca-ի 2,2-ից 3,7 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի գնում չի նախատեսվում: Ռուսաստանի արտգործնախարարությունը Զելենսկու դիրքորոշումը բացատրեց «Արևմուտքին հաճոյանալու ցանկությամբ»: