2021թ-ի առաջին կիսամյակի համար ԱԺ աշխատակազմի աշխատակիցները կշարունակեն ստանալ պարգևավճարներ, պատգամավորները չեն ստանա
2021թ-ի առաջին կիսամյակի համար ԱԺ պատգամավորները պարգևավճար չեն ստանա: Նման կարգադրությունն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ըստ հրապարակված հաղորդագրության` ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի առաջին կիսամյակի համար հատկացված դրամական միջոցները բաշխվելու են միայն ԱԺ աշխատակազմի աշխատողների միջև՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Ազգային ժողովի բյուջեի պարգևատրման ֆոնդը հաստատված է դեռևս 2018 թվականից՝ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով և կառավարության համապատասխան որոշումներով:
Նշենք նաև, որ 2020թ-ի սեպտեմբերից, ՀՀ-ի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ պարգևավճարներ են ստացել միայն ԱԺ աշխատակազմի աշխատողները: