Կարեն Գիլոյանը պարգևներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին
ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանագրերով մարզաշխարհի 4 ներկայացուցիչ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար արժանացել է կրծքանշանի և մեդալի, 8 մասնագետ ստացել է վաստակավոր մարզչի, իսկ 26 մարզիկ՝ սպորտի վարպետի պատվավոր կոչում:
Պատվավոր կոչումները մարզաշխարհի ներկայացուցիչներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ վաստակավոր մարզչի կոչում են ստացել հետեւյալ մարզիչները։
Գագիկ Սեդրակյան – Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց,
Հայկ Նազարյան – Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց,
Սմբատ Հակոբյան – Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց,
Վարդան Ադամյան – ՀՀ թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց,
Կարեն Ասմարյան – Հայաստանի վոլեյբոլի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ,
Արարատ Սանթրյան – Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց,
Մովսես Կարապետյան – Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ,
Ցոլակ Հարոյան – Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:
Կրծքանշաններ եւ մեդալներ են շնորհվել հետեւյալ մարզիչներին.
ՀՐԱՉՅԱ ՌԱՖԻԿԻ ՊԵՏԻԿՅԱՆԻՆ՝ «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան
ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան
ԱԼԲԵՐՏ ԱՇՈՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՝Բացառիկ ծառայությունների համար մեդալ
ՎԱՉԱԳԱՆ ՄԿՐՏԻՉԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ Բացառիկ ծառայությունների համար մեդալ
Սպորտի վարպետի կոչմանն են արժանացել հետեւյալ մարզիկները.
Դիանա Բարսեղյան – պաուերլիֆտինգ
Ջոնիկ Եսայան – պաուերլիֆտինգ
Ալբերտ Դադիկյան – պաուերլիֆտինգ
Արշակ Հայրապետյան – պաուերլիֆտինգ
Արմեն Մարտիրոսյան – գնդակային հրաձգություն
Ռուսլան Ասլիկյան – բռնցքամարտ
Վարուժան Կաջոյան – ազատ ոճի ըմբշամարտ
Ռազմիկ Պապիկյան – ազատ ոճի ըմբշամարտ
Ռազմիկ Հակոբյան – վոլեյբոլ
Սամվել Ղասաբօղլյան – վոլեյբոլ
Խաչատուր Ասմարյան – վոլեյբոլ
Պայծառ Պետրոսյան – վոլեյբոլ
Միլենա Ցականյան – վոլեյբոլ
Միլենա Ասոյան – սեղանի թենիս
Էլեն Բաչախջյան – սեղանի թենիս
Մելքոն Հովհաննիսյան – սեղանի թենիս
Էլիդա Քոչարյան – բռնցքամարտ
Գայանե Տեր-Բարսեղյան – բռնցքամարտ
Հովհաննես Փափազյան – բռնցքամարտ
Արթուր Սահակյան – բռնցքամարտ
Նարեկ Շատվերյան – ձյուդո
Տարոն Սքիզաս – լող
Աշոտ Չախոյան – լող
Ռուբեն Հարությունյան – լող
Սյուզաննա Գրիգորյան – լող
Դավիթ Մարգարյան – լող
«Շատ ուրախ եմ, որ դահլիճը մարդաշատ է։ Ուրախ կլինեմ, որ ապագայում ավելի մարդաշատ լինի, ինչը կլինի վստահություն այն բանի, որ մեր մարզաշխարհը նվաճումներ ունի։ Այսօր վաստակավոր մարզչի կոչումներ ենք շնորհելու։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ»,- դիմելով ներկաներին այսպես է ասել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ասաց.
«Սա սուբյեկտիվ վերաբերմունք չէ։ Սա օբյեկտիվ վերաբերմունք է մարդկանց աշխատանքին։ Սպորտում կան կոնկրետ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում մարզիչներին հասնում են վաստակավոր մարզչի կոչում, իսկ մարզիկներին՝ սպորտի վարպետի կոչում։ Այս մարդիկ այդ արդյունքը ցույց են տվել և ստացել են իրենց արժանի կոչումները»,- ասաց Կարեն Գիլոյանը։