Շախմատ. հայտնի է Առաջին խմբի առաջնության հաղթողը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։
13 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը։
8.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմյաստեր Տիգրան Հարությունյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։
Վերը նշված 3 շախմատիստները նվաճեցին բարձրագույն խմբի ուղեգրեր։