Թրամփի որդին Telegram-ում մեկ միլիոն բաժանորդ է հավաքել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը իր Telegram ալիքում մեկ միլիոն բաժանորդ է հավաքել:
Այս պահին Թրամփ-կրտսերի օգտահաշվին 1.002.643 մարդ է բաժանորդագրվել:
Ավելի վաղ նախկին նախագահի որդին Telegram-ից օգտվելու իր որոշումը բացատրել էր Instagram-ի, Twitter-ի և Facebook-ի գրաքննությամբ:
Դրանից առաջ մի շարք սոցիալական ցանցերում պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի օգտահաշիվներն արգելափակվել էին նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո: