Արևմտյան երկրները և Ուկրաինան ռուսական ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումների համար իրենք իրենց դեմ պետք է պատժամիջոցներ սահմանեն. Մարիա Զախարովա
Արևմտյան երկրներն ու Ուկրաինան լրագրողների հետապնդման համար իրենք իրենց դեմ պատժամիջոցներ սահմանեն, РБК-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան շուրջ 20 դեպք է թվարկել՝ հռետորական հարց հնչեցնելով, թե երբ են այդ առանձին դեպքերի հիմքով պատժամիջոցներ սահմանելու իրենք իրենց հանդեպ:
Այդ ցանկում Զախարովան հիշեցնում է, որ ռուսական RT-ի մի շարք լրագրողները ԵՄ տարբեր երկրներում միջոցառումներ լուսաբանելու համար հավատարմագիր չեն ստացել, Լատվիայում ռուսալեզու 16 հեռուստաալիքների փակումը, Փարիզում «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներից մեկը ցրելու ժամանակ ռուսական «Sputnik»-ի թղթակցին մարմնական վնասվածքներ հասցնելը, Ուկրաինայում լրագրողների չբացահայտված սպանությունը, «РИА Новости — Украина»-ի ղեկավար Կիրիլլ Վիշնիսկու կալանավորումն, Լատվիայում «Sputnik»-ի և «Baltnews»-ի թղթակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և այլն:
Արևմուտքն իր հերթին ռուսական կողմին մեղադրում է ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայում կայացած բողոքի ակցիաների ժամանակ լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելու համար: