«Ռուսաստանը ձևավորվող ավելի արդար աշխարհակարգի երաշխավորն է». Լավրով
Այսօր Ռուսաստանը ձևավորվող ավելի արդար և ժողովրդավարական բազմաբևեռ կարգերի առանցքային երաշխավորներից մեկն է: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` փետրվարի 10-ին իր գործընկերներին շնորհավորելով դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ, գրում է EADaily պարբերականը:
«Խստորեն առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով` մենք խթանում ենք միավորող օրակարգ`խորացնելով արդյունավետ համագործակցությունը Եվրասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գտնվող արտասահմանյան գործընկերների ճնշող մեծամասնության հետ: Այսօր Ռուսաստանը հանդիսանում է ավելի արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի հիմնական երաշխավորներից մեկը»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովի խոսքերով` այժմ օրակարգում են «Եվրասիական տան» համապարփակ պայմանավորվածության, մայրցամաքում զարգացող ինտեգրացիոն ընթացակարգերի հարցերը: