«Դիլիջանի միջազգային դպրոց»-ի անվան տակ թաքնվել և հարկային արտոնություններ ստանալ չեն կարող. Ինչ է առաջարկվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառման հետ կապված որոշ փոփոխություններ կատարելու նախագիծ:
Մասնավորապես՝ առաջարկվում է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում հարկերի հաշվարկման այլ մեխանիզմ կիրառվի: Այլ կերպ ասած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի անվան տակ հնարավոր չի լինի այլ գործունեություն իրականացնել և ստանալ հարկային արտոնություններ, ինչպես եղել է տարիներ շարունակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: