Օրենքի և իրականության տարբերությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը:
Ըստ օրենքի նախաբանի՝ նման օրենքի ընդունման նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան` քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովումն է:
Կարելի էր հավատալ կառավարության մտահոգության անկեղծությանը, եթե տեղյակ չլինեինք, որ հարյուրավոր և նույնիսկ հազարավոր հաշմանդամներ ամիսներով սպասում են հաշմանդամության կարգ ստանալու իրենց հերթին և շատ դեպքերում այդպես էլ չեն արժանանում նման բախտի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: