Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Հայաստանում փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168496 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 671038 վերջին մեկ օրում` 2574 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4175 պացիենտ. մեկ օրում նվազել է 46-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 160405 անձ` վերջին մեկ օրում 236 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3130 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 786 է: