Վրաց-հայկական սահմանը բաց է խոպանչիների համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վրաստանի կառավարությունը թույլատրել է իր քաղաքացիներին Բավրայի անցակետով հատել վրաց-հայկական սահմանը:
Վրաստանի իշխանությունները նման քայլի գնացել են միայն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող հայերին Հայաստանից Ռուսաստան թռչելու հնարավորություն տալու համար:
Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային ու ցամաքային հաղորդակցություն չկա, և որպեսզի թուլացնեն համընդհանուր դժգոհությունը, որոշել են արտագնա աշխատանքի մեկնողների համար բացառություն անել: Մնացած քաղաքացիների համար սահմանը հատելու ընթացակարգերը խիստ բարդեցված են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: