Հայաստան գազի ներկրման ծավալները ավելացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստան գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները աճել են 1.8 տոկոսով: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է:
Մյուս կողմից՝ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների չնչին աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, 2019-ի համեմատ, աճել են 0.7 տոկոսով եւ կազմել 14 մլն 822 հազար տոննա:
Բեռների արտահանումը նվազել է 14.4 տոկոսով, ներմուծումը՝ 15.1 տոկոսով, փոխարենը 10.6 տոկոսով աճել է երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: