Արտահերթ խորհրդարանական ընտրություններ եթե այս փուլում լինեն, ԲՀԿ ցուցակում ընդգրկվելու հարցում կարող են վստահ լինել միայն Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը, շանսեր ունի Վահե Էնֆիաջյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասնությանը, որոնք հաստատապես հաջորդ ընտրությունների ցուցակում չեն հայտնվելու։ Ձեռնտու չէ խորհրդարանական երրորդ ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», որը հայտնի չէ, թե այս պահին ինչ ռեյտինգ ունի եւ արդյոք կկարողանա՞ անցնել հաջորդ ԱԺ։ Ձեռնտու չէ նաև ԲՀԿ-ի մեծ մասին։
ԲՀԿ-ն, ճիշտ է, չանցնելու խնդիր չունի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է ցուցակը հիմնովին թարմացնել և հին գվարդիայի մեծ մասին չընդգրկել։ Գործող պատգամավորական կորպուսից ցուցակում ընդգրկվելու հարցում կարող են վստահ լինել միայն Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը, շանսեր ունի Վահե Էնֆիաջյանը, մյուսները՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Գևորգ Պետրոսյան և այլք, հիմիկվանից պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ։
Ճիշտ է՝ Ծառուկյանը նրանց անգործ ու անեկամուտ չի թողնի, տարբեր աշխատանքներ կառաջարկի, բայց ոչ խորհրդարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: