Ռուսաստանյան Տու-160-երը պլանային թռիչքներ են կատարել չեզոք ջրերի վրա
Ռուսաստանյան Տու-160 երկու ռազմավարական հրթիռակիրները պլանային թռիչքներ են կատարել Բարենցի, Գրենլադական եւ Նորվեգական ծովերի վրա: Այդ մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Տու-160 երկու ռազմավարական հրթիռակիրները պլանային թռիչքներ են կատարել Բարենցի, Գրենլադական եւ Նորվեգական ծովերի ջրատարածքների չեզոք ջրերի վրա: Թռիչքի տեւողությունը կազմել Է մոտավորապես 12 ժամ»,-ասել են գերատեսչությունում: Այնտեղ հավելել են, որ ռմբակոծիչներն ուղեկցել են Հյուսիսային նավատորմի ծովային օդուժի կործանիչներին: Նախարարությունում հիշեցրել են, որ հեռավոր ավիացիայի օդաչուները կանոնավոր կերպով թռիչքներ են կատարում Արկտիկայի, Հյուսիսային Ատլանտիկայի, Սեւ եւ Բալթիկ ծովերի, Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրա: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների բոլոր թռիչքները կատարվում են Օդային տարածության օգտագործման միջազգային օրենքներին խստիվ համապատասխան»,-հավելել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: