Ռեփեր Բաստան խոստովանել է, որ իր հաշվին 450 աշխատակցի է պահում
Կորոնավիրուսի համավարակը բացասական ազդեցություն է ունեցել ոչ միայն սովորական մարդկանց, այլեւ արտիստների վրա, որոնք ելույթներ չեն ունեցել։ Բացի համերգային գործունեությունից՝ շատ աստղեր նաեւ բիզնես նախագծեր ունեն։
Օրինակ1 ռեփեր Բաստան մի քանի ռեստորան ունի, որոնք կարանտինի ընթացքում փակ էին։ Բացի այդ՝ Վասիլի Վակուլենկոն սեփական ապրանքանիշն ունի, որի աշխատակիցները եւս երկար ժամանակ առանց աշխատանքի են մնացել։ Բաստան «Կոմսոմոլսկայա պրավա»-ի հետ զրույցում հայտնել է, որ իր գումարով պահում է 450 մարդու։
«Այս տարվա ընթացքում մենք ոչ ոքի աշխատանքից չենք ազատել։ Ես միշտ ասում եմ, որ ոսկե թիմ ունեմ, եւ մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուրին։ Ֆինանսական կորուստներն, իհարկե, լուրջ են»,- հայտարարել է Բաստան։
Վասիլին մարդկանց աշխատավարձը վճարում է «իր գրպանից»։ Նա ընդգծում է, որ խոսքը մեծ ծախսերի մասին է, սակայն ինքը չի բողոքում։