Թուրքիայի իշխանությունները պայքար են սկսել սոցցանցերի օգտատերերի դեմ
Թուրքական իշխանությունները առնվազն 39 մարդու են ձերբակալել՝ կապված սոցիալական ցանցերի 1264 օգտատերերի հետաքննության հետ, հայտնում է Anadolu-ն:
Ձերբակալվածները կասկածվում են Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություններ համարվող խմբերի «քարոզչությունը» տարածելու մեջ: Իշխանությունները հետաքննություն են սկսել սոցիալական ցանցերի 575 հաշիվների նկատմամբ:
Երկուշաբթի գիշերը ոստիկանությունը լրագրող Այշեն Շահինին բերման է ենթարկել թվիթի համար, որը հրապարակվել է փետրվարի 2-ին Ստամբուլում փողոցային ցույցերի ժամանակ: Շահինին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա հայտնվել է իշխանամետ լրագրող Հիլալ Կապլանի թիրախում։