«Դժվար է օրական 7 անգամ սնվել նրա քաշին հասնելու համար». Քրիս Հեմսուորթի նմանակը դժգոհել է
Ամերիկյան հայտնի դերասան Քրիս Հեմսուորթի նմանակ Բոբբի Հոլանդ Հանթոնը հայտարարել է, որ ինքն արդեն հոգնել է օրական 7 անգամ սնվելուց, որպեսզի կարողանա ձեռք բերել այն կազմվածքը, որը դերասանն ունի քաշի ավելացման պատճառով: Այս մասին գրում է CNN-ը:
Հանթոնը, որն այս պահին Հեմսուորթի հետ Ավստրալիայում է «Թոր. սեր և որոտ» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, խոստովանել է՝ «այս Թորը չափերով ամենամեծն է, որ երբևէ գոյություն է ունեցել»:
Ավստրալական Fitzy & Wippa ռադիոհադորդման ժամանակ դերասանի նմանակը նշել է՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ իրենք սնվում են, ինչը մի շարք խնդիրներ առաջացնում, քանի որ ավելորդ քաշով տեղաշարժվելն իրականում այնքան էլ հեշտ չէ:
«Չնայած այս անասելի դիետային՝ միևնույնն է Քրիսին դարձյալ հաջողվում է պահպանել իր ատլետիկ կազմվածքը: Հապա մի նրան նայեք, նա կարծես լեռ-մարդ լինի»,- ասել է նա:
Նշենք՝ Քրիս Հեմսուորթը սկսել է ակտիվ տեմպերով քաշ հավաքել Marvel կինոստուդիայի կողմից նկարահանվող «Թոր. սեր և որոտ» ֆիլմում գլխավոր հերոսին՝ Թորին մարմնավորելու համար: