Արքայազն Հարին և Մեգան Մարքլն անսպասելիորեն միացել են ասմունքի առցանց դասին` անակնկալի բերելով մասնակիցներին
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը իրենց անականկալ հայտնությամբ զարմացրել են ասմունքի առցանց միջոցառման մասնակիցներին, հայտնում է Daily Mail –ը:
Get Lit խմբի կողմից Սևամորթների պատմության ամսվա առթիվ կազմակերպված բանաստեղծական միջոցառման ընթացքում առցանց Zoom հարթակին են միացել Սասեքսի դուքս արքայազն Հարիին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը: Միջոցառման մասնակից 13-19 տարեկան պատանի բանաստեղծներն ուրախացել են զույգի՝ դասին միանալու փաստից:
Get Lit խումբն իր ֆեյսբության էջում հրապարակել է Zoom հանդիպման նկարը և գրել. «Մենք լավագույնը պահել ենք վերջի համար: Գուշակեք, թե ովքեր են զարմացրել մեզ մեր պոեզիայի դասին: Արքայազն Հարին և Մեգանը ՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին, կախարդական էին և բարի և հետաքրքրված էին պոեզիայով: Դքսուհին նույնիսկ կիսվեց իր նախընտրած բանաստեղծական տողերով: Մենք շատ երախտապարտ ենք Սևամորթների պատմության ամսվա պատվին կատարած նրանց այցի համար: Այն խմբի պատմության մեջ ամենից էպիկական փորձն էր»:
Կազմակերպությունն անվճար դասերի միջոցով երեխաների շրջանում մեծացնում է գրագիտությունն ու բանաստեղծության նկատմամբ սերը: Այս պահին խումբն աշխատում է Կալիֆորնիայի շուրջ 100 դպրոցների հետ:
Հանդիպմանն արքայազն Հարին ներկայացել է սպիտակ շապիկով, իսկ դքսուհին բաց կապույտ վերնաշապիկով և արձակված ալիքավոր վարսերով: Զույգն առցանց ժողովին մասնակցել է DoS անվանմամբ էջից, ինչը հավանաբար նշանակում է Duke կամ Dutchess of Sussex:
Ասմունքի ուսուցիչ Մասոն Գրանգերը շնորհակալություն է հայտնել Մեգանին՝ իր ոգևորող խոսքերի համար և գրել. « Արքայազն Հարին և Մեգանն անցյալ շաբաթ օրը մասնակցել են ասմունքի դասին: Իմ ամենասիրելի պահը Մեգանի կողմից հնչած ոգևորող խոսքերն էին մեկ հոգու ձայնի կարևորության և երիտասարդ լինելու առանձնահատկության մասին: Որից հետո հարց ու պատասխան զրույց տեղի ունեցավ երեխաների և նրանց միջև»: