Իրանը հայտնել է, թե որ դեպքում երկիրը միջուկային զենք ձեռք կբերի
Իրանի հետախուզության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավին չի բացառել, որ Թեհրանը միջուկային զենք կստանա, եթե երկիրը «անկյան դեմ տան»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա շեշտել է, որ երկրում ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, և զենքի ստեղծման համար դրա օգտագործումը հակասում է իսլամական նորմերին:
«Այնուամենայնիվ, ես կասեմ ձեզ. եթե կատվին անկյան են դեմ տալիս, նա կարող է իրեն այնպես չպահել, ինչպես կպահեր ազատության մեջ: Եթե Իրանին դրդեն այդ ուղղությամբ, ապա դա Իրանի մեղքը չի լինի: Սովորական պայմաններում Իրանը նման ծրագրեր չունի», - ասել է նախարարը IRIB TV2- ի եթերում:
Վաշինգտոնը բազմիցս անհանգստություն է հայտնել Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու կապակցությամբ, սակայն Թեհրանն այդ տեղեկությունները հերքել է: