ԵՄ-ը հաստատել է Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակի մատակարարումը Ճապոնիա
Հակակորոնավիրուսային Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակի մատակարարումը Ճապոնիա հաստատվել է Եվրամիության կողմից: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի վարչական բարեփոխումների նախարար Տարո Կոնոյին:
Նախարարը չի հստակեցրել, թե առաջին խմբաքանակում քանի դեղաչափ է լինելու, և երբ է պատվաստանյութը հասնելու Ճապոնիա:
Կոնոյի խոսքով՝ ԵՄ իշխանությունների կողմից հաստատման անհրաժեշտություն կլինի պատվաստանյութի յուրաքանչյուր խմբաքանակի համար: