Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
Երկրաշարժը գրանցվել է փետրվարի 9-ին` ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 11:30): Օջախը գտնվել է 5,29 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի ափին` Իզմիրի Ուրլա շրջանում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ րեն հաղորդվել: