Տանզանիայում առեղծվածային վարակիչ հիվանդության պատճառով մարդիկ արյուն են փսխում և մի քանի ժամ անց մահանում․ գրանցվել է մահվան 15 դեպք
Տանզանիայի Հարավային Մբեյի շրջանում առեղծվածային վարակիչ հիվանդություն է ի հայտ եկել, որով վարակվածները մահանում են արյան փսխումից հետո մի քանի ժամվա ընթացքում, գրում է Mirror-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ շրջանում այդ վարակը արդեն 15 մարդու կայնք է խլել, ևս տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։ Բժիշկների հաղորդամբ՝ վարակակիրների մեծամասնությունը տղամարդիկ են։
Տանզանիայի առողջապահության նախարարությունը բացառել է վարակի համատարած բռնկումը՝ նշելով, որ առեղծվածային հիվադության պատճառը բացահայտելու համար իրականցվում է համաճարակաբանական հետաքննություն։
Նրանք նաև նշել են, որ նմանատիպ ախտանշաններով վարակ է տարածվել նաև 2018 թվականին։