Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել. Իշխանությունը վախեր է ցուցադրում. Անի Սամսոնյան
Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունը վախեր է ցուցադրում Ազգային ժողովում Կորոնավիրուսի հետեւանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասով։ Եվ հանձնաժողովը նախաձեռնող խորհրդարանական ընդդիմությանը ճնշելու համար իշխանությունը միեւնույն ժամանակ պատժում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Կառավարությունը եւ իշխանական մեծամասնությունը երեւի թե ակնկալում էին, որ ԱԺ նախագահը կգործադրի բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար, որովհետեւ մեծամասնության կողմից դա քվեարկությամբ անելը մի տեսակ սիրուն չէր․ դա կլիներ ընդդիմության եւ ԼՀԿ-ի նախաձեռնած երկրորդ հանձնաժողովի տապալումը։
Բայց արի ու տես, թե որքան անբարյացակամ մարդիկ կան ԱԺ նախագահի նկատմամբ իշխանության ներսում։ Ափսոս․․․
Հանձնաժողովի աշխատանքները մեկնարկել են, շուտով մի նախնական ծավալուն հարցաշար կուղարկվի համապատասխան գերատեսչություններին։
Պահպանեք հանգստություն, տիկնա՛յք եւ պարոնա՛յք։ Ես ձեզ խոստանում եմ, որ սա լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաարդյունավետ եւ նպատակային հանձնաժողովը»։