Իմ կինն աշխարհում ամենալավն է. Ջասթին Թիմբերլեյք (տեսանյութ)
LifeStyleՎերջերս Էլլեն Դեջեներեսի հեռուստաշոուի հյուրը Ջասթին Թիմբերլեյքն էր:
Հաղորդավարուհին երգչի հետ քննարկել է վերջինիս ամուսնությունը Ջեսսիկա Բիլի հետ: Զրույցի ընթացքում Ջասթինը խոստովանել է, որ մեկ այլ կնոջ մասին երազել անգամ չէր կարող:
«Իմ կինն աշխարհում ամենալավն է»,- ասել է նա:
Էլլենը խնդրել է երգչին մեկնաբանել Instagram-ի լուսանկարներից մեկը՝ տեղադրված Ջեսսիկայի կողմից:
«Նա ինձ չէր լսում, իսկ ես չէի ցանկանում կրկնել երկրորդ անգամ»,- հումորով պատասխանել է Ջասթինը:
Էլլեննն էլ իր կողմից նվեր էր պատրաստել Ջասթինի և նրա կնոջ համար: