Իրանում ՌԴ-ի դեսպանը պատմել է Ռուսաստանի ռազմական արտադրանքի նկատմամբ Թեհրանի հետաքրքրության մասին
Մոսկվան Թեհրանից դիմում Է ստանում ռուսաստանյան ռազմական արտադրանքի վերաբերյալ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը:
«Անկասկած, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Իրանի նկատմամբ հայտնի սահմանափակումների գործողության ավարտվելը թույլ Է տալիս կառուցողական երկխոսություն վարել եւ դիտարկել իրանական կողմից ստացվող դիմումները Ռուսաստանում արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի ամբողջ անվանացուցակի վերաբերյալ»,-ասել Է դեսպանը:
Նրա խոսքով՝ ռազմատեխնիկական ոլորտում նախագծերի իրագործման դրական փորձը լավատեսություն Է ներշնչում հետագայում նմանօրինակ համագործակցության իրականացման հարցում:
Ջագարյանը նաեւ ընդգծել Է, որ Թեհրանի հետ փոխգործակցության հարցերում Մոսկվան որոշում Է ընդունելու իր շահերին համապատասխան: 2020 թվականի հոկտեմբերի 18-ից Թեհրանը հնարավորություն Է ստացել սպառազինություն վաճառել եւ գնել, դրանից առաջ գործում Էր Իրան սպառազինությունների մատակարարման թույլատրական կարգը, որը կարգորոշված Էր միջուկային գործարքով: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին ավելի վաղ հայտնել Էր, որ երկիրը մեծ մասամբ վաճառելու Է ռազմական նշանակության արտադրանք, այլ ոչ թե գնելու Է այն:
Իր հերթին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն նշել Է, որ Իսլամական Հանրապետությունն իր սեփական արտադրության հաշվին 90 տոկոսով ապահովում Է երկրի պաշտպանական կարիքները եւ կախված չԷ արտասահմանից: