Աթենք. Դաշնային բանաձեւը Կիպրոսի վերամիավորման բանակցություններում առաջընթացի միակ ճանապարհն է
Դաշնային բանաձեւը Կիպրոսի վերամիավորման բանակցություններում առաջընթացի միակ ճանապարհն է: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: «Թուրքական օկուպացիայի դադարեցումը եւ կենսունակ լուծում գտնելը Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնարար գերակայությունն է»,- Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպումից հետո ասել է Միցոտակիսը, հաղորդում է Kathimerini-ն:
«Միակ կենսունակ լուծումը երկզոնային երկհամայնքային ֆեդերացիան է՝ քաղաքական հավասարությամբ»,- ասել է Միցոտակիսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ կիպրացի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը վերջին ամիսներին էթնիկապես բաժանված կղզում երկու պետությունների ստեղծման հիման վրա լուծում գտնելու կոչ են արել:
Միցոտակիսը հայտարարել է, թե այս դիրքորոշումը, որը հակասում է Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւերին, մերժվում է ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԵՄ-ի կողմից: «Կառուցողական բանակցությունների վերսկսումը հնարավոր է միայն առկա շրջանակներում»,- ասել է նա: