Սերբիայի ոստիկանությունը հայտարարել է նախագահ Վուչիչի դեմ մահափորձը կանխելու մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ է նախապատրաստվել այս տարվա հունվարի 27-ին՝ սերբական պետության հիմնադիր Ստեֆան Նեմանի հուշարձանի բացման օրը: Այդ մասին Pink ալիքի եթերում հայտարարել է քրեական ոստիկանության վարչության պետ Բոգդան Պուշիչը:
Նրա խոսքով՝ այդ օրը Բելգրադում են գտնվել ավելի քան 850 հատուկ նշանակության ջոկատներ, որոնք պատրաստ են եղել պաշտպանելու Վուչիչին՝ մահափորձեի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության պատճառով:
Միևնույն ժամանակ նախապես հաղորդվել էր, որ փետրվարի 4-ին երկրի իրավապահները Սերբիայի մայրաքաղաքում հատուկ գործողության ընթացքում բերման են ենթարկել կազմակերպված հանցավոր խմբի (OCG) 17 անդամների: