Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի 3.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում, ասվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքում:
Նշվում է, որ ցնցումները տեղի են ունեցել գիշերվա ընթացքում՝ Սիվաս նահանգի Գեմերեկ շրջանում: Երկրաշարժի օջախը եղել է 5 կմ խորության վրա: