Կոնգոյի առողջապահության նախարարությունը երեկ հայտնել է Հյուսիսային Կիվու նահանգի Բուտեմբո քաղաքում էբոլա հիվանդությամբ վարակման դեպքի մասին
Կոնգոյի առողջապահության նախարարությունը երեկ՝ փետրվարի 7-ին, հայտնել է Հյուսիսային Կիվու նահանգի Բուտեմբո քաղաքում էբոլա հիվանդությամբ վարակման դեպքի մասին: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նշելով՝ 2020 թվականի հունիսին տարածաշրջանում համաճարակ էր բռկվել վարակի պատճառով:
Հիվանդությունը հայտնաբերվել է քաղաքի բնակիչներից մեկի մոտ, որը էբոլայից ապաքինված հիվանդի կին էր: Նա դիմել էր տեղի առողջապահական մարմիններին, երբ հիվանդության ախտանշաններ էին հայտնաբերվել: Բուժման նպատակով իրականացվել է նմուշառում, սակայն կարճ ժամանակ անց հիվանդը մահացել է:
Նշվում է՝ քաղաքում արդեն իսկ հայտնաբերվել է 70 կոնտակտավոր, որոնք շփում են ունեցել կնոջ հետ: Այս պահին քաղաքում իրականացվում են ախտահանման աշխատանքներ:
Հիշեցնենք՝ 2010 թվականից ի վեր Կոնգոյում էբոլայով է վարակվել 3481 մարդ: Հիվանդության պատճառով գրանցվել է 2299 մահ, ապաքինվել է 1162 հիվանդ: