Իրանի ՊՆ-ն հայտնել է զենքի արդյունաբերության ոլորտում նոր ձեռքբերումների մասին
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է իրանական զրահատեխնիկայի և օդային հրթիռների հեռահարության և արագության աճի մասին, հայտնում է almasdarnews.com-ը:
Հաթամին նշել է, որ կոշտ վառելիքի խառը արտադրության գիծը, որն այսօր գործարկվել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում, կտրուկ կբարձրացնի հակաօդային, «ցամաք-ցամաք» և հակատանկային կառավարվող հռթիրների հեռահարությունն ու արագությունը ցածր բարձրություններում:
Իրանի պաշտպանության նախարարն անցած չորեքշաբթի ասել էր, որ չնայած իր երկրի վրա դրված էմբարգոյին, Իրանը հսկայական նվաճումներ է գրանցել ավիացիոն արդյունաբերության ոլորտում: Նա նշել էր, որ Իրանը վերջին տարիներին զգալի նվաճումներ է գրանցել և ստեղծել է դիմացկուն զինամթերք՝ երկրի երիտասարդության և ավիացիայի արդյունաբերության փորձագետների ջանքերի շնորհիվ: Հաթամիի նշած զինամթերքի թվում են «Քաութար» թեթև կործանիչները, առաջադեմ ուսումնական կործանիչ «Յասսինը», ինչպես նաև տարբեր տեսակի ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք Իրանը փորձում է արդիականացնել:
Հաթամին ավելացրել է.«Իրանի իսլամական փորձագետների խանդավառությամբ և ջանքերով լավ հեռանկարներ են ի հայտ եկել Իրանի ավիատիեզերական արդյունաբերության համար, և մենք հույս ունենք, որ արագորեն կընթանանք դեպի առաջատար տեխնոլոգիաներ»: