«Կարծում եմ` արդեն ամառվա կեսին կկարողանք վերադառնալ առանց դիմակի կյանքին». Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն կարծիքին է, որ ամռանն աշխարհի բնակիչների 60 տոկոսն արդեն իսկ իմունիտետ ձեռք կբերի կորոնավիրուսի նկատմամբ, որը թույլ կտա վերադառնալ բնականոն, նախահամավարակային կյանքին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Դա մեծապես կախված կլինի բնակչության շրջանում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձեռբերումից: Ես կարծում եմ, որ այն ձեռք կբերվի մինչև ամառվա կեսը: Այսինքն՝ արդեն օգոստոսին մենք կարող ենք վերադառնալ, ինչպես ասում են, առանց դիմակի կյանքին»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի մեկնարկից ի վեր ողջ աշխարհում հիվանդությամբ է վարակվել շուրջ 105.8 միլիոն մարդ, որի պատճառով գրանցվել է 2.3 միլիոն մահ: