4800 կմ. 70-ամյա բրիտանացին դարձել է Ատլանտյան օվկիանոսը նավով միայնակ հատած ամենատարեց մարդը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի 70-ամյա բնակիչ Ֆրենկ Ռոթվելը նավով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը, հայտնում է The Guardian- ը:
Տղամարդը մոտավորապես 4800 կմ ճանապարհ է անցել՝ դեմենցիայի հետազոտության համար դրամահավաք իրականացնելու նպատակով: Նրա ճանապարհորդությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Կանարյան կղզիներից և 56 օր 2 ժամ 46 վայրկյան անց ավարտվել հունվարի 6-ին` Կարիբյան Անտիգուա կղզում:
Նավարկության ընթացքում տղամարդն ավելի քան 648 000 ֆունտ ստերլինգ է հավաքել Ալցհայմերի հետազոտության համար՝ ի նշան իր փեսայի նկատմամբ հարգանքի, որը 62 տարեկանում մահացել է Ալցհայմերի հիվանդությունից:
Բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել` լինելով Ատլանտյան օվկիանոսը միայնակ հատած ամենատարեց մարդը:
Համաձայն The Guardian-ի, տղամարդը նախկինում հինգ շաբաթ անցկացրել էր անապատային կղզում ՝ Bear Grylls հեռուստածրագրի շրջանակներում: