Հունգարիան հաստատել է երկրում «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի օգտագործումը
Հունգարիայի հանրային առողջության ազգային կենտրոնը հավանություն է տվել երկրում նոր տիպի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հունգարիայի աշխատանքային ռեսուրսների նախարար Միկլոշ Կասլերի հայտարարությանը:
Նա ասել է, որ Հանրային առողջության ազգային կենտրոնն ավարտել է «Սպուտնիկ V»-ի պաշտոնական հետազոտությունը և եկել է եզրահանգման, որ պատվաստանյութը համապատասխանում է արտադրողի բնութագրերին և կարող է օգտագործվել մարդկանց պատվաստելու համար:
Հունգարիայում հաստատված են նաև Pfizer-BioNTech, Moderna և AstraZeneca պատվաստանյութերը: