Իբրահիմովիչը 501 գոլ է խփել ակումբային կարիերայում
«Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Կրոտոնեին» (4։0) խփած 2 գոլի շնորհիվ ակումբային կարիերայում բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակը հասցրեց 501-ի, հաղորդում է Opta-ն։ Այդ գոլերից 83-ը նա խփել է «Միլանում»։
Իբրահիմովիչը հանդես է եկել նաեւ շվեդական «Մալմյոյում» (18 գոլ), հոլանդական «Այաքսում» (48), Թուրինի «Յուվենտուսում» (26), Միլանի «Ինտերում» (66), կատալոնական «Բարսելոնայում» (22), ֆրանսիական ՊՍԺ-ում (156), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (29) եւ ամերիկյան «Լոս Անջելեսում Գելաքսիում» (53)։