Սարատով-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով ընդհատել է թռիչքը և վերադարձել օդանավակայան
«SSJ-100 ինքնաթիռը, որն իրականացնում էր Սարատով-Մոսկվա չվերթը, տեխնիկական պատճառներով թափավազքի ժամանակ ընդհատել է թռիչքը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նա պարզաբանել է, որ ինքնաթիռը ինքնուրույն հասել է կայանատեղի և այժմ ստուգվում է տեխնիկական մասնագետների կողմից:
«Ինքնաթիռում եղել է 74 մարդ, որից հինգը՝ անձնակազմի անդամներ: Տուժածներ չկան: Ուղևորները սպասում են հաջորդ չվերթին»,- ասել է նա: