Բայդենը հրաժարվել է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի չեղարկի Իրանի դեմ գործող պատժամիջոցները:
«ԱՄՆ-ը Իրանին միջուկային գործարքի շուրջ բանակցային սեղան վերադարձնելու համար չի չեղարկի նրա դեմ սահմանված պատժամիջոցները»,- ասել է նա:
Ավելի վաղ Վաշինգտոնում հայտարարություններ էին տարածվել այն մասին, որ Իրանը պետք է վերադառնա միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին, որից հետո միայն ԱՄՆ-ը կվերացնի պատժամիջոցները: Միևնույն ժամանակ, Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այս հայտարարություններին պատասխանել է Twitter-ում. «Իրանը հանդիսանում է գործարքի այն կողմը, որն իրավունք ունի պայմաններ դնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում, քանի որ գործել է ստանձնած պարտավորությունների համաձայն, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կամ եվրոպական երեք երկրների նման (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա), որոնք ոտնահարեցին բոլոր պարտավորությունները»: