Միլանը ջախջախեց Կրոտոնեին ու վերադարձավ առաջին հորիզոնական
Ա Սերիայի 21-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Կրոտոնեին» ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով։
30-րդ րոպեին հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը՝ խփելով իր ակումբային կարիերայի 500-րդ գոլը։ Շվեդ ֆուտբոլիստը երկրորդ կեսում՝ 64-րդ րոպեին նաև կրկնապատկեց հաշիվը։ 5 րոպե անց Անտե Ռեբիչը հաշիվը դարձրեց 3-0, իսկ ընդամենը մեկ րոպե անց դուբլ ձևակերպեց։
Ռոսսոներիները 49 միավորով գլխավորեցին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։