Որտե՞ղ են լավագույն ժամանցի վայրերը. Ջենիֆեր Լոպեսը՝ Լաս Վեգասի գիշերային ակումբում (լուսանկարներ)
Լաս Վեգասի Hakasan գիշերային ակումբը միշտ աստղաշատ է լինում: Այս հինգշաբթի ևս անտեղ ասեղ գցելու տեղ չկար: Աստղային հյուրերը, որոնց թվում էին Ջենիֆեր Լոպեսը, Կասպեր Սմարթը, Քեյթ Ապթոնը, Ռիտա Օրան և Ռոսարիո Դոուսոնը, զվարճացել են մինչ լուսաբաց՝ ինքնամոռաց պարելով:
Ինչպես հաղորդում են ականատեսները, Լոպեսն ընկերոջ հետ նախ ընթրել են MGM Grand Hotel and Casino հյուրանոցում, այնուհետև գնացել դեպի պարահրապարակ:
Այն մասին, որ Սմարթն ու Լոպեսը հինգշաբթին միասին են անցկացրել, պատմել է հենց Սմարթը՝ հրապարակայնորեն գրառում անելով Twitter-յան իր էջում և տեղադրելով լուսանկար: Երկրպագուներն իրենց հիացմունքն են հայտնել Ջենիֆերի զգեստի վերաբերյալ: