«Հարիի հետ նա հրեշտակ է»․ Մեգան Մարքլի հայրը պատմել է, թե ինչպես է ամուսնուն տեսնելիս փոխվում դուստրը
Մեգան Մարքլի հարաբերությունները հոր կողմի հարազատների հետ անամպ էին թվում մինչեւ արքայազն Հարիին հանդիպելը: Թոմաս Մարքլը, իբր, չի կարողացել ներկա գտնվել դստեր հարսանիքին առողջական խնդիրների պատճառով, սակայն դա նրան չի խանգարել շփվել լրագրողների հետ եւ նույնիսկ խոշոր գումարի դիմաց վաճառել Սասեքսի դքսուհու մանկական լուսանկարները:
Նրան է միացել նաեւ Մեգանի խորթ քույրը։ Սամանտա Մարքլը հուշագրություններ է գրել «Պարծենկոտ արքայադստեր օրագիրը» խոստումնալից անվանումով։
Այժմ The Times-ում հայտնվել է գրքից մի հատված։ Մեգանի քույրը հիշել է հոր հետ զրույցը՝ սիրահարների հարաբերությունների սկզբում: Այդ ժամանակ Թոմասը դստեր սիրավեպը «շատ տարօրինակ» է համարել եւ հավելել, որ նա բոլորովին էլ այն մարդը չէ, ով նախկինում էր։ «Երբ Հարին սենյակում է, նա նրա հետ հրեշտակի նման է, բայց երբ նա դուրս է գալիս, նա դառնում է բոլորովին այլ՝ չար եւ իշխող», - իր գրքում հոր խոսքը մեջբերում է Սամանտան:
Մեգան Մարքլի շրջապատի աղբյուրներն արդեն հասցրել են հաստատել, որ դքսուհին սարսափով է սպասում գրքի թողարկմանը: Այնուամենայնիվ, շատերը վստահ են, որ այժմ դքսուհին, այնուամենայնիվ, կխախտի լռությունը եւ պատասխան կտա քրոջ մեղադրանքներին: