Իրանը կվերադառնա ՀՀԳԾ-ում իր պարտավորություններին, եթե չեղարկվեն ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները. Խամենեի
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Սայեդ Խամենեին հայտարարել է, որ Իրանն ամբողջովին կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակում միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը չեղարկի Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոնցերը գործնական եւ վերահսկվող կերպով, հաղորդում է Tasnim-ը:
Դիմելով Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը՝ այաթոլա Խամենեին պարզ հասկացրել է ԱՄՆ-ին ու 2015 թվականի միջուկային գործարքի երեք եվրոպական կողմերին, որ ՀՀԳԾ-ում իր պարտավորություններին վերադարձը կախված է ամերիկյան պատժամիջոցների լիարժեք չեղարկումից:
Իրանի հոգեւոր առաջնորդն ընդգծել է, որ ավելի ուշ Իրանը կստուգի՝ արդյոք պատժամիջոցները ճիշտ են հանված, որից հետո կվերադաձնա ՀՀԳԾ-ում իր պարտավորություններին:
Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու միջուկային գործարքի երեք եվրոպական կողմերն իրավունք չունեն Իրանին պայմաններ առաջադրել:
Այաթոլա Խամենեիի խոսքով՝ կողմը, որն իրավունք ունի պայմաններ առաջադրել, Իրանն է՝ հավելելով, որ երկիրը կատարել է միջուկային գործարքի շրջանակում իր բոլոր պարտավորությունները: