Իոսիֆ Կոբզոնի որդին ալկոհոլի վաճառքի համար գրանցում է «Կոբզոնի այրին» ապրանքային նշանը
ԽՍՀՄ հանգուցյալ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի որդին կգրանցի «Կոբզոնի այրին» ապրանքային նշանը։
Համապատասխան հայտը գործարարը ներկայացրել է Ռոսպատենտ, դա հաստատում են «Սպարկ-Ինտերֆաքս» համակարգի տվյալները։ Անդրեյ Իոսիֆովիչը բրենդը պատրաստվում է օգտագործել գինու, օղու եւ այլ ալկոհոլային արտադրանքի վաճառքի համար: Օտարերկրյա շուկայի համար նշվում է ֆրանսիական «Veuve Kobzon» անունով տարբերակը: Հայտնի է, որ 2019 թվականին Կոբզոն կրտսերը 15 հեկտար հող է գնել սեփական գինեգործարանը բացելու համար:
Ինչպես գրում է Super.ru-ն, Իոսիֆ Կոբզոնի այրին՝ Նելլի Կոբզոնը, հայտարարել է, որ դրանում տարօրինակ ոչինչ չի տեսնում։ Նելլի Կոբզոնը նշել է, որ որդին իրեն պատմել է հանրահայտ «Կլիկոյի այրի» բրենդի մասին։
«Իսկ ի՞նչ կա դրանում։ Ես այրի եմ», - ասել է Կոբզոնը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին։ Նա 80 տարեկան էր։