Ռուսաստանում 60-ամյա տղամարդը Youtube-ի ուղիղ եթերում 1.5 լիտր օղի խմելուց հետո հանկարծամահ է եղել
Ռուսաստանում 60-ամյա տղամարդը Youtube-ի ուղիղ եթերում «ալկոհոլի մրցույթին» մասնակցելու ժամանակ հանկարծամահ է եղել, հաղորդում է Mirror-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, Սմոլենսկ քաղաքի բնակիչ Յուրի Դուշեչկինն ուղիղ եթերում մեկուկես լիտր օղի է խմել, ինչից հետ նրա ինքնազգացողությունը վատացել է։
Դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նշվում է, որ տղամարդը մասնակցել է Первый шаг в Ютуб աղմկահարույց յութուբյան ալիքի հաղորդմանը, որի հեղինակները մարդկանց գումար են տալիս՝ համացանցում վտանգավոր հնարքներ կատարելու համար։ Քննադատները պնդում են, որ ալիքը թիրախավորում է խոցելի խմբերին։
Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն։