Ջենիֆեր Լոուրենսը նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ աչքի շուրջ լուրջ վնասվածք է ստացել
«Օսկար» մրցանակի դափնեկիր Ջենիֆեր Լոուրենսը Բոստոնում իր նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ աչքի շուրջ լուրջ վնասվածք է ստացել, հաղորդում է Reuters-ը:
Գործակալությունը մանրամասնում է, որ «Մի նայիր վերև» ֆիլմի նկարահանման հրապարակում պայթյունի հետևանքով ապակու կտորը դիպել է Լոուրենսի կոպին և այն սկսել է արյունահոսել։
The Boston Globe-ը հինգշաբթի կեսգիշերին տեղի ունեցած դեպքից հետո հայտնել է, որ վնասվածքի աստիճանը դեռևս պարզ չէ:
Netflix-ը, որտեղ հասանելի կլինի երկու աստղագետների մասին կատակերգությունը, հրաժարվել է մեկնաբանել դերասանուհու ստացած վնասվածքի մասին հաղորդագրությունները:
Deadline պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Լոուրենսն ապաքինման փուլում է։
«Մի նայիր վերև» ֆիլմի ռեժիսորը Ադամ ՄակՔեյն է։ Ֆիլմում հանդես են գալիս Մերիլ Սթրիփը, Թիմոթի Շալամեն, Արիանա Գրանդեն, Լեոնարդո դի Կապրիոն, Քրիս Էվանսը։ Ֆիլմը կինոսերների դատին կհանձնվի 2021-ին։