Արոնյանը մեկնարկում է Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի առցանց միջազգային մրցաշարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ գրոսմյաստերը փետրվարի 6-ին մեկնարկում է Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում: Արոնյանն ընդգրկված է 8 ուժեղագույն գրոսմայստերի շարքում և կմրցի Մագնուս Կարլսենի, Մաքսիմ Վաշիե-Լարգրավի, Դին Լիժենի, Հիկարու Նակամուրայի, Պերես Ռոդրիգեսի և այլնի հետ:
Մեկնարկային տուրում Արոնյանը կանցկացնի 5 պարտիա և առաջինն ուժերը կչափի Դին Լիժենի հետ:
Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար։