Մահացել է հայտնի օսկարակիր դերասան Քրիստոֆեր Փլամերը
91 տարեկանում մահացել է հայտնի կանադացի կինոդերասան Քրիստոֆեր Փլամերը: Այս մասին հայտնում է Variety-ն:
Նա մահացել է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի իր տանը: Մահվան պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ Փլամերը առավելապես հայտնի է «Երաժշտության ձայնը», «Վարդագույն հովազի վերադարձը», «12 կապիկ», «Մի գեղեցիկ միտք», «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմերում խաղացած դերերով:
Փլամերը մեծագույն հաջողություն է բերել 2011 թվականին «Սկսնակները» ֆիլմում իր խաղացած դերը: Կերպարը կերտելիս դերասանն արդեն իսկ բոլորել էր իր 82 տարին: Այս աշխատանքի համար նա արժանացել էր «Օսկար»-ի, «Ոսկե գլոբուս»-ի և ԱՄՆ-ի էկրանավորողների գիլդիայի ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի: