Ի հեճուկս դավաճան Նիկոլի, սպասվում է աննախադեպ արտագաղթ, որի հիմնական պատճառը կարանտինի հետևանքով արտագնա աշխատանքի չմեկնածների ծանր սոցիալական վիճակն է. Գագիկ Համբարյան
Ի հեճուկս դավաճան Նիկոլի, սպասվում է աննախադեպ արտագաղք, որի հիմնական պատճառը կարանտինի հետևանքով անցյալ տարվանից արտագնա աշխատանքի չմեկնածների ծանր սոցիալական վիճակն է, կապիտուլյացիան է և դրա աղետալի տնտեսական հետևանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։
Գրառումը՝ ստորև.
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտ Նիկոլը փետրվարի 3-ին Արարատի մարզ կատարած շոու-այցի ժամանակ հայտարարել էր, որ փետրվարի 1-ից միչև այդ օրը ՌԴ-ից ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել է, ինչպես նաև արտաշատցի խանութպաներից մեկին հուսադրեց, որ այս տարի, իբր թե, սպասվում է ՌԴ-ում բնակվող և աշխատող մեր հայրենակիցների մեծ հոսք դեպի Հայաստան:
Իհարկե, հենց նույն կառավարությունից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքեց Նիկոլի կեղծիքն այն մասին, որ, իբրև թե, Հայաստան ժամանածների թիվն ավելի շատ է, քան մեկնածներինը:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների մեծ հոսք է սպասվում դեպի պատմական հայրենիք, ապա դա ևս կասկածելի է, քանի որ մեկ տարի էլ կարանտինային պայմաններում ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցները հազիվ ծայրը ծայրին են հասցնում և Նիկոլի կապիտուլյացիայից հետո շատ քչերն են, որ ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան, որտեղ սոցիալ-տնտեսական վիճակը օր օրի վատթարանում է և նոր աշխատատեղերի բացման մասին նույնիսկ երազել պետք չէ: Չեմ սպասում, որ շատ մեծ կլինի նաև ՌԴ հայազգի քաղաքացիների հոսքը Հայաստան որպես զբոսաշրջիկ:
Ավելին, ի հեճուկս դավաճան Նիկոլի, սպասվում է աննախադեպ արտագաղք, որի հիմնական պատճառը կարանտինի հետևանքով անցյալ տարվանից արտագնա աշխատանքի չմեկնածների ծանր սոցիալական վիճակն է, կապիտուլյացիան է և դրա աղետալի տնտեսական հետևանքները:
Սպասվում է բավական մեծ չափերի արտագաղթ Շիրակի մարզից: Մոտ 1400 բնակչություն ունեցող Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանքի համայնքապետն: aravot.am-ին տված հարցազրույցում նշել է, որ 300-350 գյուղի երիտասարդ պատրաստվում են մեկնել ՌԴ արտագնա շախատանքի: Ախուրյանի տարածաշրջանի գյուղերից արտագնա շախատանքի մեկնողների թիվը 50-70 տոկոս է: Մեծ արտահոսք է սպասվում նաև Գյումրիից:
Գրեթե նույն աղետալի վիճակն է նաև Հայաստանի մյուս մարզերում:
Հաշվի առնելով կապիտուլյացիայից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլոր ոլորտներում, չի բացառվում, որ արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը չվերադառնա Հայաստան:
Հիշեցնեմ, որ 2018-20 թթ-ներին ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 82 հազար քաղաքացի: Իսկ որպեսզի պատկերացնեք, թե ինչ պահանջարկ ունի Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերը, ապա ասեմ, որ Մոսկվայից Երևան և Գյումրի կարելի է հասնել ընդամենը 120 դոլարով, իսկ Երևանից և Գյումրիից Մոսկվա կարելի է լավագույն դեպքում հասնել 700 դոլարով, իսկ վատագույն դեպքում՝ 1100 դոլարով: Այսինքն,ի տարբերություն ՌԴ-ից Հայաստան, հակառակ ուղղությամբ ավիատոմսերն այնքան պահանջված են, որ դրանց գներն աննախադեպ են:
1100 դոլարով մարդիկ ժամանակին Երևանից մեկնում էին Լոս-Անջելես, իսկ հիմա հազիվ Մոսկվա են հասնում:
Համոզված եմ, որ վարչապետի աթոռին զմռսվածն այս ամենի մասին շատ լավ գիտի, բայց շարունակում է ստել և կեղծ հույսերով կերակրել մարդկանց՝ ամեն գնով փորձելով պահպանել իշխանությունը»: